Աթենքում Թուրքիայի գլխավոր հյուպատոս Օյա Յազարը «Անադոլու» գործակալությանը ասել է, որ չորեքշաբթի երեկոյան մոտավորապես երկու տասնյակ մարդիկ մոտեցել են հյուպատոսությանը և սկսել կարմիր ներկ քսել շենքի պատերին: Նրա ասելով՝ ջարդվել է հյուպատոսության սպասասրահի պատուհանը, հարձակվողները փախուստի են դիմել:
Ըստ հունական մամուլի՝ գործողության պատասխանատվությունը ստանձնել է «Ռուբիկոն» կոչվող խումբը, որոնք իրենց հակակառավարական անարխիստներ են կոչում: Հունաստանի ոստիկանությունը ուսումնասիրում է միջադեպը: