Մատչելիության հղումներ

Վիճաբանություն Վերնիսաժում. հինգ մարդ հոսպիտալացվել է


Վերնիսաժ, արխիվային լուսանկար
Վերնիսաժ, արխիվային լուսանկար

Ոստիկանությունը տեղեկացնում է, որ այսօր ժամը 1.20-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վերնիսաժում վիճաբանություն է:

Ըստ ոստիկանության հաղորդագրության, նույն օրը, ժամը 1.35-ին, հիվանդանոցից ոստիկանության Կենտրոնական բաժին հաղորդում է ստացվել, որ «կրծքավանդակի աջ կեսի, գոտկային կտրած-ծակած արնահոսող վերք» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել մի երիտասարդ, ժամը 2.25-ին հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ շտապօգնության խումբը Բյուզանդի փողոցի 1/3 հասցեում գործող ակումբի մոտից «պոլիտրավմա» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխել ևս 4 երիտասարդի:

«Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նշված ակումբի մոտ վիճաբանության ժամանակ հիշյալ անձինք փոխադարձ հարվածներ են հասցրել միմյանց, որի ընթացքում նրանցից մեկը սուր կտրող-ծակող գործիքով հարվածել է մյուսին` պատճառելով մարմնական վնասվածքներ, նշանակվել են ԴԲՓ-ներ: Դեպքի հանգամանքները պարզվում են: Կատարվում է քննություն», - ասված է հաղորդագրությունում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG