Մատչելիության հղումներ

էդվարդ Նալբանդյանն ԱԳՆ Պատվո մեդալ է հանձնել առաքելությունն ավարտող՝ ՌԴ դեսպան Իվան Վոլինկինին 


Դեսպան Իվան Վոլինկին, արխիվ

ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն այսօր ընդունել է ՀՀ-ում Ռուսաստանի դեսպան Իվան Վոլինկինին՝ Հայաստանում դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ:

ԱԳՆ մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչության փոխանցմամբ՝ նախարար Նալբանդյանը շնորհակալություն է հայտնել դեսպանին «արդյունավետ և ակտիվ աշխատանքի համար»:

«Հայ-ռուսաստանյան հարաբերությունների ամրապնդման գործում ունեցած նշանակալի ավանդի համար նախարար էդվարդ Նալբանդյանն ԱԳՆ Պատվո մեդալ է հանձնել դեսպան Իվան Վոլինկինին»,- նշված է հաղորդագրությունում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG