Մատչելիության հղումներ

Մոսկվան շահագրգիռ է Պուտին-Թրամփ հանդիպմամբ․ ՌԴ փոխարտգործնախարար


Սերգեյ Ռյաբկով, արխիվ
Սերգեյ Ռյաբկով, արխիվ

Մոսկվան շահագրգիռ է Պուտին-Թրամփ հանդիպմամբ և մտադիր է այս հարցում նաև ամերիկացի գորընկերներին համոզել՝ այսօր հայտարարել է Ռուսաստանի փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը:

«Մենք ջանքեր կգործադրենք, որպեսզի ամերիկյան վարչակազմի բոլոր օղակներում ևս պաշտոնյաները գան մեզ համար միանգամայն ակնհայտ դիրքորոշմանը՝ ռուս- ամերիկյան հանդիպումն անհրաժեշտություն է»,- նաև ասել է Ռուսաստանի փոխարտգործնախարարը:

Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը երեկ Բալթյան երկրների առաջնորդների հետ հանդիպմանը հայտարարել էր, թե կարծում է՝ կարող է շատ լավ հարաբերություններ ունենալ Ռուսաստանի նախագահի հետ, միաժամանակ պնդելով՝ որևէ մեկն իրենից ավելի կոշտ չի եղել Ռուսաստանի հանդեպ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG