Մատչելիության հղումներ

Հրդեհ Մոսկվայում՝ մանկական ապրանքների առևտրի կենտրոնում. զոհվել է մեկ մարդ


Ռուսաստան - Հրդեհը «Պերսեյ դլյա դետեյ» առևտրի կենտրոնում, 4-ը ապրիլի, 2018թ․
Ռուսաստան - Հրդեհը «Պերսեյ դլյա դետեյ» առևտրի կենտրոնում, 4-ը ապրիլի, 2018թ․

Մոսկվայի արևելքում հրդեհ է բռնկվել մանկական ապրանքների համար նախատեսված 4-հարկանի առևտրի կենտրոնում, մեկ մարդ զոհվել է, ավելի քան հարյուրը՝ տարհանվել:

Ըստ ռուսական լրատվամիջոցների, կրակն արդեն մարվել է, հարուցվել է քրեական գործ:

Անցած շաբաթ Կեմերովոյում բռնկված ողբերգական հրդեհից հետո, որի հետևանքով զոհվել է 64 մարդ, այդ թվում՝ 41 երեխա, իշխանությունները խոստացել էին առևտրի կենտրոններում հակահրդեհային ստուգումներ անցկացնել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG