Մատչելիության հղումներ

Թրամփ․ «Եթե կարողանանք լեզու գտնել Ռուսաստանի հետ, դա լավ կլիներ»


ԱՄՆ նախագահի և մերձբալթյան երեք երկրների ղեկավարների հանդիպումը Սպիտակ տանը, Վաշինգտոն, 3-ը ապրիլի, 2018թ․

Մերձբալթյան երկրների նախագահների հետ հանդիպման ժամանակ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները շատ կոշտ քաղաքականություն է վարել Ռուսաստանի նկատմամբ, սակայն ինքն անձամբ պաշտոնական Մոսկվայի հետ հարաբերությունները կարգավորելու կողմնակից է:

«Անկեղծ ասած, մենք շատ կոշտ ենք եղել Ռուսաստանի նկատմամբ, բայց ես կասեի, որ եթե մենք կարողանանք լեզու գտնել, դա լավ կլիներ, ոչ թե վատ: Եվ դա վերաբերում է նաև Չինաստանին ու շատ այլ երկրների: Գրեթե բոլորը համաձայն են դրան, բացի շատ հիմար մարդկանցից», - ասել է Թրամփը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG