Մատչելիության հղումներ

Պուտինն արդեն Անկարայում է


Անկարա, 3-ը ապրիլի, 2018 թ․
Անկարա, 3-ը ապրիլի, 2018 թ․

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ժամանել է Անկարա, որտեղ այսօր հանդիպելու է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի հետ: Սա Պուտինի առաջին արտասահմանյան ուղևորությունն է մարտի 18-ին նախագահ վերընտրվելուց հետո:

Կրեմլը հայտնում է, որ Պուտինն ու Էրդողանը հանդիսավոր կերպով կազդարարեն «Ակկույու» ատոամակայանի շինարարության մեկնարկի մասին: Չորս բլոկից բաղկացած այդ ատոմակայանը պետք է կառուցվի մինչև 2021 թվականը, Միջերկրական ծովի ափին՝ Մերսին նահանգում: Համապատասխան համաձայնագիրը պաշտոնական Մոսկվան և Անկարան ստորագրել են դեռևս 2010-ին, կառուցման աշխատանքները պետք է սկսվեն այս տարի: Ծրագիրն արժե 22 միլիարդ դոլար:

Ապրիլի 4-ին Անկարայում Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինին և Ռեջեփ Էրդողանին միանալու է նաև Իրանի նախագահ Հասան Ռոհանին: Եռակողմ հերթական հանդիպման օրակարգի հիմնական հարցը Սիրիական հակամարտությունն է:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG