Մատչելիության հղումներ

Ցիպրասն Անկարային կոչ է անում ազատ արձակել հույն սահմանապահներին


Հունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրասն այսօր Թուրքիային կոչ է արել բարի կամք դրսևորել և ազատ արձակել հույն սահմանապահներին, ոորոնք ձերբակալվել էին մեկ ամիս առաջ Թուրքիայի տարածքում:

«Վերջին շրջանում Թուրքիան սաստկացրել է իր սադրանքները և սրում է իրավիճակը բոլոր ճակատներում»,- հայտարարել է Հունաստանի կառավարության ղեկավարը ՝ նշելով, որ հույն սահամանապահների ձերբակալությունն «անարդար է»:

«Ճիշտ այնպես, ինչպես մենք ենք անցյալում վերադարձրել թուրք զինվորներին, որոնք կարող էին մի քանի մետր անցնել հունական սահմանը, ես ակնկալում եմ, որ Թուրքիայի նախագահն էլ այսօր նույնը կանի»,- հայտարարել է Ցիպրասը:

Մարտի 1-ին հունական բանակի երկու զինծառայողներ, ոորոնք հերթապահում էին Թուրքիայի հետ սահմանակից տարածքում, եղանակային վատ պայմանների և վատ տեսանելիության պատճառով հատել էին սահմանն ու հայտնվել Թուրքիայում: Վերջիններս թուրք զինվորականների կողմից ձերբակալվել էին, և այժմ Անկարան նրանց մեղադրում է լրտեսական գործունեություն ծավալելու մեջ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG