Մատչելիության հղումներ

Նավալնին նոր կուսակցություն է ստեղծում, որը կկոչվի «Рабочее название»


Ալեքսեյ Նավալնի, արխիվ

Ռուսաստանյան ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնին կուսակցություն է ստեղծում, որը կոչվելու է «Рабочее название» (Աշխատանքային անվանում):

«Քանի որ մեր կուսակցությունների անունները կրեմլյան խաբեբաները մինչև համագումարը գողանում են, այս անգամ մենք կուսակցության անունը ներկայացնում ենք որպես «Рабочее название», հետո արդեն կանվանափոխենք»,- իր «Տելեգրամում» գրել է Նավալինին:

Ռուսաստանյան լրատվամիջոցները հիշեցնում են, որ արդեն երկու անգամ Նավալնիի կուսակցության անունները յուրացվել են այլ կազմակերպությունների կողմից: Օրինակ՝ 2013 թվականին քաղտեխնոլոգ Անդրեյ Բոգդանովը իր «Родная страна» կուսակցությունը վերանվանել էր «Народный альянс», ինչը հենց Նավալնիի դեռևս չգրանցած կուսակցության անվանումն էր:

Նավալնին Ռուսաստանի նախագահական ընտրություններից հետո (որին նրա մասնակցությունը թույլ չէր տրվել) հայտարարել է, որ ռուսաստանյան ընդդիմությունն իր ներկա տեսքով որևէ հեռանկար չունի: Նա համոզմունք է հայտնել, որ միավորվելու իմաստ չկա, քանի որ ընդդիմության ներկայացուցիչները նախագահական վերջին ընտրություններում հավաքել են ընդամենը չորս տոկոս ձայն։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG