Մատչելիության հղումներ

Բալթյան երկրների նախագահները Թրամփին խնդրում են ավելին անել Ռուսաստանին զսպելու համար


Էստոնիա - Բալթյան երկրների նախագահները ԱՄՆ փոխնախագահի հետ, Տալլին, 31-ը հուլիսի, 2017թ․
Էստոնիա - Բալթյան երկրների նախագահները ԱՄՆ փոխնախագահի հետ, Տալլին, 31-ը հուլիսի, 2017թ․

Երեք բալթյան երկրների նախագահները մտադիր են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին դիմել խնդրանքով՝ անել ավելին Ռուսաստանին զսպելու համար՝ ՆԱՏՕ-ի արևելյան թևում ամերիկյան ուժերի ամրապնդման ճանապարհով:

Եվրամիությունում Ռուսաստանի ամենակոշտ քննադատները՝ Լիտվայի նախագահ Դալիա Գրիբաուսկայտեն, Էստոնիայի նախագահ Կերստի Կալուլայդը և Լատվիայի նախագահ Ռայմոնդս Վեյոնիսը այսօր Սպիտակ տանը հանդիպում կունենան Միացյալ Նահանգների նախագահի հետ:

Անցյալ տարի ՆԱՏՕ-ն արդեն չորս բազմազգ ջոկատ է տեղակայել Լեհաստանում և բալթյան երկրներում՝ ռուսական հնարավոր ներխուժումից պաշտպանվելու նպատակով: ԱՄՆ փոխնախագահ Մայք Փենսը անցյալ հուլիսին չէր բացառել Էստոնիայում Patriot համակարգի տեղակայումը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG