Մատչելիության հղումներ

Հյուսիսային Կորեայի ԱԳ նախարարը այս շաբաթ կայցելի Ադրբեջան


Հյուսիսային Կորեայի ԱԳ նախարար Ռի Յոն Հո, արխիվ

Հյուսիսային Կորեայի արտգործնախարար Ռի Յոն Հոն ապրիլի 5-6-ը կայցելի Ադրբեջան, հաղորդում է APA լրատվական գործակալությունը:

Ըստ ադրբեջանական գործակալության՝ հյուսիսկորեացի պաշտոնյան Բաքու է ժամանելու անվտանգության և միջազգային աջակցության թեմայով համաժողովի մասնակցելու նպատակով:

Հաղորդվում է, որ Ադրբեջանից հետո Հյուսիսային Կորեայի արտգործնախարարը կմեկնի Ռուսաստան: Ավելի վաղ Ռուսաստանի ԱԳՆ-ը հաստատել է Ռի Յոն Հոյի սպասվող այցը Մոսկվա:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG