Մատչելիության հղումներ

ՌԴ դատական կարգադրիչները հնարավոր է զրպարտանք պարունակող կայքերն արգելափակելու իրավունք ստանան


Պետդումայի շենքը Մոսկվայում
Պետդումայի շենքը Մոսկվայում

Ռուսաստանյան դատական կարգադրիչները առաջիկայում հնարավոր է իրավունք ստանան առանց դատարանի վճռի արգելափակել այն կայքերը, որոնցում տեղ գտած լրատվությունը կհամարվի զրպարտանք:

Իշխող «Եդինայա Ռոսիա»-ի պատգամավորների հեղինակած օրենքի նախագիծը արդեն Պետդումայի օրակարգում է:

Օրինագծի համաձայն՝ եթե դատարանը վճռում է, որ համացանցում հրապարակված այս կամ այն նյութը զրպարտում է կամ վիրավորում մասնավոր կամ ֆիզիկական անձի արժանապատվությունը, ապա այդ հրապարակման հեղինակը սահմանված ժամկետում պետք է հեռացնի այն, հակառակ դեպքում կմիջամտեն դատական կարգադրիչները՝ առանց դատարանի որոշմանը սպասելու:

Նախագծի հեղինակները պնդում են, որ փոփոխությունները ուղղված են տեղեկատվության պաշտպանությանը՝ այդ թվում օնլայն տիրույթում: Մեխանիզմը, սակայն, որը ներկայացված է փաստաթղթում, կարող է հանգեցնել ոչ միայն լրատվական կայքերի, այլ նաև Facebook-ի, YouTube-ի արգելափակման:

Ռուսաստանում զրպարտանքի մասին օրենքի կիրառման ամենահնչեղ դեպքը, թերևս, միլիարդատեր Ալիշեր Ուսմանովի հայցն է ընդդեմ «Կոռուպցիայի դեմ պայքարի հիմնադրամի» ղեկավար, ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիի: Ուսմանովին զայրացրել էր «Օն վամ նե Դիմոն» («Նա ձեզ համար Դիմոն չէ») աղմկահարույց հետաքննական ֆիլմը, որում Նավալնին պնդում է, թե ռուսաստանցի օլիգարխն իր ունեցվածքը փոխանցել է մի քանի հիմնադրամների, որոնք առնչվում են վարչապետ Դմիտրի Մեդվեդևի անվան հետ:

Անցյալ տարի դատարանը Նավալնիին պարտավորեցրել է իր բլոգից և յություբյան ալիքից հեռացնել հետաքննական ֆիլմը, ինչպես նաև ջնջել ֆեյսբուքյան որոշ գրառումներ։ Ընդդիմադիր գործիչը հայտարարել է, թե չի պատրաստվում կատարել դատարանի որոշումը։ Դատարանը, սակայն, բավարարելով Ուսմանովի պահանջները՝ արգելափակել է Նավալնիի կայքը, ինչից հետո ընդդիմադիր գործիչը ստիպված ջնջել է ֆիլմը կայքից։

Այդուհանդերձ, «Օն վամ նե Դիմոն» ֆիլմը YouTube-ում հասանելի է, այն արդեն 26 միլիոն դիտում ունի:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG