Մատչելիության հղումներ

«Բուրգեր Քինգի» պայթյունից տուժել է 8 մարդ, վտանգ է սպառնում մեկ երեխայի կյանքին․ ԱԻՆ


ԱԻՆ աշխատակիցները՝ «Բուրգեր Քինգ» արագ սննդի կենտրոնի առաջին հարկում պայթյունից հետո
ԱԻՆ աշխատակիցները՝ «Բուրգեր Քինգ» արագ սննդի կենտրոնի առաջին հարկում պայթյունից հետո

Կա 8 տուժած, այդ թվում օտարերկրյա քաղաքացիներ, լրագրողների հետ զրույցում ասաց ԱԻՆ ներկայացուցիչը:

«Տուժածները ութն են, որոնցից մեկը սննդի կենտրոնի մենեջերն է՝ 19 տարեկան Զարուհի Մելիքյան: Նա հենց բալոնի կողքին է եղել: Այս պահին վտանգ է սպառնում տուժածներից մեկի կյանքին՝ Մարկոսյան Ռուբինա, 8 տարեկան: Կան մարդիկ Ռուսաստանից (3 մարդ), Իրանից (2 հոգի), Երևանից (3 հոգի)», - ասաց ԱԻՆ ներկայացուցիչ, փոխգնդապետ Տիգրան Կոստանյանը:

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի տնօրենը, ուր տեղափոխվել են «Բուրգեր Քինգ» արագ սննդի կենտրոնում պայթյունից տուժածները, «Ազատությանը» փոխանցեց, որ տուժածներից մեկը այժմ վիրահատվում է, վնասվել է ազդրը:

«Մյուսների վիճակը գնահատվում է բավարար», - ասաց Արա Մինասյանը:

Արտակարգ իրավիճակների նախարարության փոխանցմամբ, այսօր ժամը 20:44-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Հյուսիսային պողոտայի թիվ 5 հասցեում գտնվող «Բուրգեր Քինգ» արագ սննդի կետում տեղի է ունեցել պայթյուն, կան տուժածներ:

ԱԻՆ նախնական տվյալներով, խոհանոցում պայթել է թթվածնի բալոն:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG