Մատչելիության հղումներ

Նախնական տվյալներով, «Բուրգեր Քինգ» արագ սննդի կետի խոհանոցում պայթել է թթվածնի բալոն:

Ապրիլի 2-ին, ժամը 20:44-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Հյուսիսային պողոտայի թիվ 5 հասցեում գտնվող «Բուրգեր Քինգ» արագ սննդի կետում տեղի է ունեցել պայթյուն, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը, հայտնում է Արտակարգ իրավիճակների նախարարությունը:

«Նախնական տվյալներով խոհանոցում պայթել է թթվածնի բալոն, կա 8 տուժած (այդ թվում օտարերկրյա քաղաքացիներ) ովքեր տեղափոխվել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն», - ասված է ԱԻՆ հաղորդագրությունում:

Ինչպես «Ազատությանը» տեղեկացրեց «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի տնօրեն Արա Մինասյանը, տուժածներից մեկը այժմ վիրահատվում է, վնասվել է ազդրը, մյուսների վիճակը գնահատվում է բավարար:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG