Մատչելիության հղումներ

Ռուսաստանը Կասպիական նավատորմիղը Աստրախանից վերատեղակայում է Դաղստանի տարածքում


Ռուսաստանը պատրաստվում է Կասպիական նավատորմիղի նավերն ու անձնակազմը Աստրախանից վերատեղակայել Դաղստանի տարածքում: Այս մասին այսօր հայտարարել է Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն:

Նրա խոսքով, Կասպիական նավատորմիղի հիմնական բազան դառնալու է Մախաչկալայից հարավ գտնվող Կասպիյսկ քաղաքը:

Ռուսաստանի պաշտպանության նախարարի խոսքով Կասպիսյկում ծառայող սպաների և նավաստիների թիվը կավելանա մի քանի անգամ:

«Կասպիյսկում նաև լայնածավալ շինարարություն է մեկնարկելու, կառուցվելու են բնակելի շենքեր, նոր նավամատույցներ և ռազմանավերի սպասարկման կետեր», - հայտարարել է Շոյգուն:

Կասպիական նավատորմիղի նոր բազան գտնվելու է Ադրբեջանի հետ սահմանից ընդամենը 140 կիլոմետրի վրա:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG