Մատչելիության հղումներ

Գյուլենը որպես մեղադրյալ է ներգրավվել Անկարայում Ռուսաստանի դեսպանի սպանության գործում


Ֆեթուլլահ Գյուլեն
Ֆեթուլլահ Գյուլեն

Թուրքական դատախազությունը Փենսիլվանիայում բնակվող իսլամիստ քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենին պաշտոնապես որպես մեղադրյալ է ներգրավել Անկարայում Ռուսաստանի Դաշնության դեսպան Անդրեյ Կարլովի` 2016-ի դեկտեմբերին տեղի ունեցած սպանության գործում: Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը` վկայակոչելով թուրքական Haberturk պարբերականին:

Հրապարակման համաձայն թուրքական դատարանը Գյուլենի, ինչպես նաև յոթ այլ անձանց ձերբակալության օրդեր է արձակել: - «Դա տեղի է ունեցել այն բանից հետո, երբ գործը վարող դատախազ Ադեմ Աքինջին դատարանին է ներկայացրել նախաքննության տվյալները, որոնց համաձայն ռուս դիվանագետի սպանության կազմակերպիչը Ֆեթուլլահ Գյուլենն է», - գրում է Haberturk-ը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG