Մատչելիության հղումներ

Ռուսաստանը արդիականացված հակահրթիռային համակարգ է փորձարկել


Ռուսաստան - «Սարմատ» միջմայրցամաքային հրթիռի փորձարկումը, 30-ը մարտի, 2018թ․
Ռուսաստան - «Սարմատ» միջմայրցամաքային հրթիռի փորձարկումը, 30-ը մարտի, 2018թ․

Ռուսաստանի հակաօդային պաշտպանության ուժերը արդիականացված նոր հրթիռ են փորձարկել: Այդ մասին այսօր տեղեկացրել է Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունը:

«Փորձարկված սպառազինությունը նախատեսված է բալիստիկ հրթիռների դեմ պայքարի համար: Փորձարկումը տեղի է ունեցել Ղազախստանում գտնվող Սարի-շաղան ռազմավարժարանում», - նշված է Ռուսաստանի ռազմական գերատեսչության հաղորդագրությունում:

«Փորձարկումները հաջողությամբ են ավարտվել, հրթիռը խոցել է պայմանական թիրախը», - նշել է Ռուսաստանի զինված ուժերի հակաօդային պաշտպանության ուժերի հրամանատարի տեղակալ գեներալ-մայոր Անդրեյ Պրիխոդկոն:

Ռուսաստանյան աղբյուրների փոխանցմամբ, փորձարկված հրթիռները արդեն իսկ մարտական հերթապահություն են իրականացնում` պաշտպանելով Մոսկվան և հարակից շրջանները հնարավոր օդային հարվածից:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG