Մատչելիության հղումներ

Ֆրանսիայի երկաթուղայինները գործադուլ են նախաձեռնել


Ֆրանսիա - Գնացքը ժամանում է Մարսելի կայարան, արխիվ
Ֆրանսիա - Գնացքը ժամանում է Մարսելի կայարան, արխիվ

Այսօր երեկոյան Ֆրանսիայում կմեկնարկի երկաթուղիների աշխատակիցների գործադուլը, որին, ըստ կազմակերպիչների, մասնակցելու է ոլորտի աշխատակիցների առնվազն կեսը, այդ թվում՝ էլեկտրագնացքների մեքենավարների 80 տոկոսը:

Գործադուլի կազմակերպիչներն են երկաթուղու ոլորտի երեք խոշորագույն արհմիությունները, որոնք բողոքում են կառավարության նախաձեռնած բարեփոխումների դեմ: Դրանց համաձայն՝ երկաթուղու աշխատակիցները կզրկվեն տարիներ առաջ իրենց շնորհված հատուկ կարգավիճակից և արտոնությունների զգալի մասից:

Գործադուլը կշարունակվի մինչև չորեքշաբթի:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG