Մատչելիության հղումներ

Սենատոր Գրեհեմը հորդորում է դուրս չբերել ամերիկյան ռազմուժը Սիրիայից


ԱՄՆ սենատոր Լինդսի Գրեհեմ, արխիվ
ԱՄՆ սենատոր Լինդսի Գրեհեմ, արխիվ

ԱՄՆ Կոնգրեսի ազդեցիկ ներկայացուցիչներից մեկը՝ հանրապետական սենատոր Լինդսի Գրեհեմը հորդորել է դուրս չբերել ամերիկյան ռազմուժը Սիրիայից, նախազգուշացնելով, որ նման քայլը կարող է ծառայել ի նպաստ «Իսլամական պետության» և Իրանի:

«Դա վատ որոշում կլինի, որը ԱՄՆ նախագահը կարող է կայացնել», - ամերիկյան Fox News-ի հետ զրույցում ասել է Գրեհեմը, ով Սենատի զինված ուժերի հանձնաժողովի անդամ է:

Ըստ սենատորի, նման որոշումը թույլ կտա «Իսլամական պետությանը» վերախմբավորել իր ուժերը, իսկ Իրանը ավելի մեծ ազդեցություն ձեռք կբերի Սիրիայի կառավարության նկատմամբ:

Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը մարտի 29-ին հայտարարեց, որ Սիրիայում գործող ամերիկյան մոտ 2-հազարանոց զորամիավորումը շուտով դուրս կբերվի:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG