Առնվազն 20 մարդ է զոհվել Հնդկաստանի Քաշմիրի շրջանի խոշորագույն քաղաքի՝ Սրինագարի մոտ երեկ տեղի ունեցած բախումների հետևանքով: Սպանվել 13 զինյալ, 3 զինվորական և 4 քաղաքացիական անձ:
Տեղի մահմեդականները ընդվզում են Հնդկաստանի իշխանությունների դեմ, սպասվում է, որ այսօր բողոքի ակցիաները շարունակվելու են:
1947 թվականից ի վեր, երբ Հնդկաստանն ու Պակիստանը անկախացան Մեծ Բրիտանիայից, Քաշմիրի շրջանում և շրջանի համար բախումները հնդիկների ու տեղի մահմեդականների միջև չեն դադարում: Քաշմիրի շրջանի համար Հնդկաստանն ու Պակիստանը անգամ երկու անգամ պատերազմել են: