Մատչելիության հղումներ

Սիրիայի զինված ընդդիմությունը կտարհանվի Դումա քաղաքից


Սիրիայի կառավարական բանակը և «Ջեյշ այ Իսլամ» խմբավորումը այսօր համաձայնություն են ձեռք բերել Արևելյան Գուտայում գտնվող խոշորագույն բնակավայրից` Դումայից, զինված ընդդիմության ստորաբաժանումների դուսրբերման մասին:

Ձեռք բերված պայմանավորվածությունների համաձայն ընդդիմադիրները կառավարական բանակին կհանձնեն ծանր և միջին զինատեսակները, որից հետո նրանց ավտոբուսնեորվ կտեղափոխեն Թուրքիայի հետ սահմանին գտնվող Ջարաբլուս քաղաք:

«Ջեյշ ալ Իսլամ» խմբավորումը նաև պարտավորվել է ազատ արձակել բոլոր գերիներին:

Դուման գտնվում է Սիրիայի մայրաքաղաքից 12 կմ հեռավորության վրա:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG