Մատչելիության հղումներ

Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն կոչ է արել Թուրքիայի իշխանություններին զերծ մնալ պաշտոնական Երուսաղեմին ուղղված քննադատությունից:

Իսրայելի կառավարության ղեկավարն այսպիսով արձագանքել է Թուրքիայի արտաքին գործերի նախարարության հայտարարությանը: Դրանում թուրքական արտաքին քաղաքական գերատեսչությունը պնդում է, որ մարտի 30-ին Գազայի հատվածում տեղի ուենցած բախումների ընթացքում, որոնց հետևանքով 16 պաղեստինցիներ էին զոհվել, «Իսրայելի բանակը անհամաչափ ուժ է կիրառել»:

«Իսրայելի պաշտպանության բանակը չի պատրաստվում լսել այն մարդկանց խրատները, որոնք տարիներ շարունակ զբաղված են խաղաղ բնակչության ռմբակոծություններով: Ըստ ամենայնի, նման հայտարարություններով Թուրքիան որոշել էր նշել ապրիլի 1-ը», - հայտարարել է Իսրայելի վարչապետը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG