Մատչելիության հղումներ

Էրդողանը կոշտ քննադատության է ենթարկել Կոսովոյի իշխանություններին


Թուրքիայի նախագահ Ռեջեպ Թայիփ Էրդողանը խստորեն քննադատել է Կոսովոյի վարչապետին երկրի ուժային կառույցների ղեկավարների պաշտոնանկության համար:

Մարտի 31-ին Կոսովոյի վարչապետ Ռամուշ Հարադինայը զբաղեցրած պաշտոններից հեռացրել էր ներքին գործերի նախարարության և անվտանգության ծառայության ղեկավարներին՝ Թուրքիայի վեց քաղաքացիների արտահանձնման համար: Պրիշտինայում պնդում են, որ ուժային կառույցների ղեկավարները այդ քայլին էին դիմել առանց Կառավարության ղեկավարի թույլտվության:

Պաշտոնական Անկարան պնդում է, որ արտահանձնված անձիք Ֆեթուլլահ Գյուլենի ընդհատակյա ցանցի անդամներ էին և առնչություն ունեին 2016-ի հուլիսին երկրում տեղի ունեցած հեղաշրջման փորձին:

«Ես ցանկանում եմ հարց ուղղել Կոսովոյի վարչապետին` ի՞նչպես եք համարձակվում պաշտպանել մարդկանց, որոնք հեղաշրջում էին նախապատրաստում եղբայրական Թուրքիայում: Մի՞թե դուք մոռացել եք, որ Կոսովոյի անկախությունը առաջինը, Միացյալ Նահանգներից հետո, հենց Թուրքիան է ճանաչել», ֊ հայտարարել է Էրդողանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG