Մատչելիության հղումներ

Ալբանիայում բախումներ են տեղի ունեցել վճարովի ճանապարհի դեմ բողոքող ցուցարարների և ոստիկանների միջև


Ալբանիան Կոսովոյի հետ կապող 110 կմ երկարությամբ վճարովի ավտոճանապարհի դեմ բողոքի ակցիայի ժամանակ 14 ալբանացի ոստիկան է վիրավորվել։

Ալբանիայի հյուսիսում գտնվող Կուկես քաղաքում մարտի 31֊ին հավաքված հազարավոր ցուցարարները պահանջել են չեղյալ հայտարարել Կոսովոն Ալբանիայի հետ կապող ճանապարհի համար գանձվող վճարները, որը կազմում է 2.5 եվրոյից՝ մոտոցիկլետների համար, մինչև 22.5 եվրո՝ բեռնատար մեքենաների համար։

Ցուցարարները քարեր են շպրտել և կոտրել են ուղեփակոցները։

Ալբանիայի վարչապետ Էդի Ռաման հայտարարել է, որ իշխանությունները կպատժեն ոստիկանների դեմ բռնություն գործադրած ցուցարարներին։

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG