Մատչելիության հղումներ

Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին նշում է Սուրբ Հարության տոնը


Սուրբ Հարության տոնին մատուցվող պատարագ՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, արխիվ
Սուրբ Հարության տոնին մատուցվող պատարագ՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, արխիվ

Հայ Առաքելական Եկեղեցին այսօր նշում է Հիսուս Քրիստոսի Սուրբ Հարության տոնը (Մեծ Զատիկը):

Զատկի օրը որոշակի օրացույցային ամրագրում չունի, այն շարժական է: Յուրաքանչյուր տարի տոնի օրը փոխվում է։ Հայ Առաքելական Եկեղեցին Զատիկը նշում է գարնանային գիշերահավասարին հաջորդող առաջին լիալուսնի կիրակի օրը:

Զատկին նախորդում է Ավագ շաբաթը։ Շաբաթ երեկոյան մատուցվել է Քրիստոսի Հարության ճրագալույցի պատարագ, որով վերջանում է Զատկին նախորդած՝ յոթ շաբաթ տևած Մեծ Պահքի շրջանը։

Կիրակի առավոտյան Սուրբ Հարության տոնի կապակցությամբ, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում մատուցվել է Հայրապետական պատարագ, որի ընթացքում Ամենայն Հայոց կաթողիկոսն իր պատգամն է հղել համայն հայ ժողովրդին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG