Մատչելիության հղումներ

Թրամփն ու Էրդողանը քննարկել են Մերձավոր Արևելքում ստեղծված կացությունը


Արխիվ

Միացյալ Նահանգների և Թուրքիայի նախագահներն անցած գիշեր կայացած հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են երկկողմ հարաբերություններին, ինչպես նաև Մերձավոր Արևելքում ստեղծված կացությանը վերաբերող մի շարք հարցեր:

Այդ մասին այսօր տեղեկացրել են թուրքական աղբյուրները: Hurriyet պարբերականի տեղեկություններով՝ Դոնալդ Թրամփը և Ռեջեփ Թայիփ Էրդողանը հատուկ ուշադրություն են դարձրել Սիրիայում ստեղծված կացությանը:

Հեռախոսազրույցից հետո տեղեկություններ են ի հայտ եկել, որոնց համաձայն՝ Դոնալդ Թրամփը հրահանգել է սառեցնել սիրիացի քրդերի վերահսկողության տակ գտնվող մի շարք շրջանների վերականգնման համար նախատեսված ֆինանսավորումը, որի ընդհանուր ծավալը հասնում է 200 միլիոն ամերիկյան դոլարի: Այդ մասին տեղեկացրել է ամերիկյան Wall Street Journal պարբերականը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG