Մատչելիության հղումներ

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ապրիլի 3-ին երկօրյա պաշտոնական այցով կժամանի Թուրքիա, հաղորդել է Թուրքիայի նախագահի մամուլի ծառայությունը:

Թուրքական կողմի տեղեկացմամբ՝ ապրիլի 3-ին Ռուսաստանի և Թուրքիայի նախագահները կմասնակցեն «Բարձր մակարդակով երկկողմ համագործակցության խորհրդի» թվով յոթերորդ նիստին: Նույն օրը Վլադիմիր Պուտինը և Ռեջեփ Թայիփ Էրդողանը կմեկնեն Միջերկրական ծովի ափին գտնվող Մերսին քաղաք, որտեղ կմասնակցեն «Ակկույու» ատոմակայանի հիմնարկեքի արարողությանը:

Ապրիլի 4-ին Անկարայում կկայանա սիրիական ճգնաժամի կարգավորմանը նվիրված եռակողմ համաժողով, որին Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներից բացի կմասնակցի նաև Իրանի ղեկավար Հասան Ռոհանին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG