Մատչելիության հղումներ

Մոսկվան առաջարկում է ևս 50-ով կրճատել Ռուսաստանում հավատարմագրված բրիտանացի դիվանագետների թիվը


Մարիա Զախարովա, արխիվ
Մարիա Զախարովա, արխիվ

«Ռուսաստանում հավատարմագրված ավելի քան 50 բրիտանացի դիվանագետներ և բրիտանական դիվանագիտական ներկայացուցչություններում աշխատող տեխնիկական անձնակազմի ներկայացուցիչներ առաջիկա մեկ ամսում կլքեն Ռուսաստանը»:

«Ինտերֆաքսի» փոխանցմամբ՝ այսօր նման հայտարարությամբ է հանդես եկել Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան: Նրա խոսքով, հաշվի առնելով ռուսաստանցի դիվանագետների վերջին արտաքսումը Մեծ Բրիտանիայից, պաշտոնական Մոսկվան դիմել է բրիտանական իշխանություններին՝ երկու երկրներում հավատարմագրված դիվանագետների թիվը հավասարեցնելու առաջարկով:

«Այս պահին Ռուսաստանում գտնվող բրիտանացի դիվանագետների թիվը 50-ով ավելի է քան Մեծ Բրիտանիայում աշխատող ռուսաստանցի դիվանագետներինը»,- նշել է Զախարովան:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG