Միջազգային օլիմպիական կոմիտեի ղեկավար Թոմաս Բախը մեկնել է Փհենյան, որտեղ հանդիպում է ունեցել Հյուսիսային Կորեայի ղեկավար Կիմ Չեն Ընի հետ: Հանդիպման մասին պատմող ռեպորտաժը Հյուսիսային Կորեայի հեռուստատեսությունը ցուցադրել է այսօր` տեղեկացնելով, որ Կիմի և Բախի հանդիպումը կայացել է ուրբաթ օրը` մարտի 30-ին:
«ՄՕԿ-ի ղեկավար Թոմաս Բախը հայտարարել է, թե հանդիպման ընթացքում Կիմ Չեն Ընը խոստացել է, որ Հյուսիսային Կորեան կմասնակցի հաջորդ օլիմպիական խաղերին, որոնք տեղի են ունենալու Ճապոնիայում և Չինաստանում»,- տեղեկացնում է Reuters գործակալությունը:
«Միջազգային օլիմպիական շարժման առաքելությունը սպորտի միջոցով կամուրջների կառուցումն է: Մենք հուսով ենք, որ մեր ջանքերը կնպաստեն այժմ էլ շարունակվող քաղաքական բանակցությունների հաջողությանը», -հայտարարել է Բախը: