Մատչելիության հղումներ

Մեկնարկել է Թուրքիայի, Վրաստանի և Ադրբեջանի պաշտպանության նախարարների հանդիպումը


Թուրքական Գիրեսուն քաղաքում ասյօր մեկնարկել է Ադրբեջանի,Վրաստանի և Թուրքիայի պաշտպանության նախարարների հերթական եռակողմ հանդիպումը:

«Հանդիպման ընթացքում Վրաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի պաշտպանության նախարարներ Լևան Իզորիան, Նուրեթդին Ջանըքլըն և Զաքիր Հասանովը քննարկելու են տարածաշրջանային անվտանգության խդնիրները ինչպես նաև անդրադառնալու են եռակողմ ձևաչափում համագործակցության հետագա խորացմանը»,-նշված է Վրաստանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրության մեջ:

Առաջին անգամ երեք երկրների ռազմական գերատեսչությունների ղեկավարները հանդիպեցին 2014 թվականին Նախիջևանում: Այժմ այս բանակցություններն ամենամյա բնույթ են կրում: Վերջին անգամ Վրաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի պաշտպանության նախարարները հանդիպել են 2017 թվականի մայիսին Բաթումիում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG