Մատչելիության հղումներ

Մոսկվան պարզաբանումներ է պահանջում «Աերոֆլոտի» օդանավի խուզարկության առթիվ


Ռուսաստանը «Աերոֆլոտ» ավիաընկերության օդանավի` երեկ Լոնդոնի «Հիթրոու» օդանավակայանում տեղի ունեցած խուզարկության առթիվ պաշտոնական պարզաբանումներ է պահանջում Մեծ Բրիտանիայի իշխանություններից: Այսօր նման հայտարարություն է տարածել Ռուսաստանի տրանսպորտի նախարարությունը:

Բրիտանական մաքսային ծառայությունների աշխատակիցները Մոսկվայից ժամանած ռուսական օդանավում զննում էին անցկացրել երեկ երեկոյան` այն բանից հետո, երբ բոլոր ուղևորները լքել էին այն: «Եթե բրիտանական կողմը ողջամիտ պարզաբանումներ չներկայացնի, ապա ռուսական կողմն իրեն իրավունք կվերապահի նույնատիպ քայլերի դիմել ընդդեմ «Բրիտանական ավիաուղիների»,- նշված է Ռուսաստանի տրանսպորտի նախարարության հայտարարության մեջ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG