Մատչելիության հղումներ

Նիկոլ Փաշինյանն այսօր Գյումրիից սկսեց Սերժ Սարգսյանի հետագա իշխանավարման դեմ իրականացվող 14-օրյա քայլարշավը


Նիկոլ Փաշինյան, արիվ

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը քիչ առաջ Գյումրիի Վարդանանց հրապարակից սկսեց նախագահ Սերժ Սարգսյանի իշխանավարման երրորդ ժամկետի կանխման դեմ պայքարը։

Ինչպես տեղեկացրել է Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում, նա մտադիր է 14-օրյա քայլարշավ իրականացնել դեպի Երևանի Ազատության հրապարակ՝ «ընդդեմ Սերժ Սարգսյանի ու ՀՀԿ-ի»։ Ընդդիմադիր պատգամավորը կուսակիցների հետ Երևանի Ազատության հրապարակում կլինի ապրիլի 13-ին: Մինչ այդ երթի մասնակիցները շուրջ 200 կմ ճանապարհ կանցնեն միայն քայլելով, այդ ընթացքում այցելելով Սպիտակ, Վանաձոր, Դիլիջան, Սևան, Հրազդան, Աբովյան քաղաքներ։

Այսօրվա քայլերթը կընթանա Գյումրի - Ջաջուռ երթուղով, ժամը 16։00-ին սպասվում է ճեպազրույց ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ:

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG