Մատչելիության հղումներ

«Ժողովրդի աջակցության դեպքում կաթվածահար կանենք իշխանության գործունեությունը»․ Արմեն Մարտիրոսյան


«Հանուն Հայաստան պետության» ճակատը այսօր Ազատության հրապարակում հրավիրված հերթական հանրահավաքին հայտարարեց, որ ապրիլի 9-ին, երբ դադարեն Սերժ Սարգսյանի նախագահական լիազորությունները, սկսում են ամենօրյա հանրահավաքներ մինչև ապրիլի 17-ը, երբ ընտրվի վարչապետ:

«Ժառանգության» նախագահ Արմեն Մարտիրոսյանը «Ազատության» հետ զրույցում ասաց, որ եթե ունենան ժողովրդի բավարար աջակցություն, ապա պատրաստվում են կաթվածահար անել իշխանության գործունեությունը: Մարտիրոսյանը նշեց, որ ապրիլի 9-ին ինքը գալու է Ազատության հրապարակ՝ չմանրամասնելով, թե կոնկրետ ինչ գործողություններ են սպասվում:

Անդրադառնալով «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հետ հնարավոր համատեղ բողոքի միջոցառումներին, Մարտիրոսյանն ասաց, որ դեռևս այդ մասով որևէ նորություն չկա:

Ի դեպ՝ վաղը «Քաղաքացիական պայմանագիրը» կներկայացնի Սերժ Սարգսյանի հնարավոր վարչապետության դեմ պայքարի իր գործողությունների ծրագիրը:

«Ժառանգության» նախագահի փոխանցմամբ, ամենայն հավանականությամբ, մինչև ապրիլի 9-ը «Հանուն Հայաստան պետության» ճակատը այլևս հանրահավաք չի հրավիրի:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG