Մատչելիության հղումներ

Մարտակերտի շրջանում վիրավորված սակրավորների մոտ կան դրական տեղաշարժեր


«Մարտակերտի շրջանի Նոր Ղազանչի գյուղի տարածքում «The HALO Trust» ականազերծող կազմակերպության մեքենայի ականի պայթյունից միջադեպի արդյունքում Արցախի Հանրապետության առողջապահության նախարարության Հանրապետական բժշկական կենտրոնում հայտնված` 1974 թվականին ծնված Արամ Մկրտչյանի վիճակը գնահատվում է կայուն ծանր՝ թույլ դրական դինամիկայով», - տեղեկացնում է ԼՂ Առողջապահության նախարարության պաշտոնական կայքը:

Արամ Մկրտչյանի մոտ առկա էր ներքին արյունահոսություն, փայծաղի պատռվածք. կատարվել էր փայծաղի հեռացում:

1987 թվականին ծնված Գարիկ Ղահրիյանի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր, կա թեթև դրական տեղաշարժ, հեմոդինամիկ տվյալները կայուն են: Կյանքին վտանգ սպառնալու հետևանքով՝ նրա մոտ կատարվել էր զույգ ստորին վերջույթների ամպուտացիա, հեռացվել էր փայծաղը, ուներ հեմոռագիկ շոկ երրորդ ու չորրորդ աստիճանի, լրացուցիչ հետազոտությունների արդյունքում ի հայտ են եկել ողնաշարի գոտկային մասի երրորդ, չորրորդ ողերի ու փոքր կոնքի ոսկրերի կոտրվածքներ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG