Մատչելիության հղումներ

Ֆրանսիայում հրազենային հարձակման հետևանքով ծանր վիրավորվել է ադրբեջանցի վտարանդի լրագրողը, իսկ նրա կինը զոհվել է


«Ռոյթերս» գործակալությունը հաղորդում է, որ այսօր Ֆրանսիայի հարավում, Թուլուզ քաղաքին մոտ ավանում , հրազենից ծանր վիրավորվել է ադրբեջանցի վտարանդի լրագրող Ռահիմ Նամազովը, իսկ նրա կինը զոհվել է:

Մեջքից վիրավորված Նամազովի վիճակը ծայրահեղ ծանր է գհահատվում: Նրա կինը սպանվել է գլխին արձակված կրակոցից, որն ըստ ոստիկանության՝ ենթադրաբար կատարվել է մոտ տարածությունից:

Ռահիմ Նամազովը Ադրբեջանի իշխանություններին քննադատողներից էր: Ադրբեջանում նա դատապարտվել էր ազատազրկման: 2010 թվականին ադրբեջանցի լրագրողը ապաստան էր ստացել Ֆրանսիայում:

Անցած դեկտեմբերին «YouTube»-ում տեղադրված տեսանյութում նա պատմել էր, որ Ադրբեջանում իրեն բանտարկելեն զինվորների հանդեպ դաժան վերաբերմունքի մասին գրելու պատճառով: Նա ասել էր, որ վեց ամիս անցկացրել է մենախցում:

Ադրբեջանցի լրագրողի և նրա կնոջ վրա հարձակումը տեղի է ունեցել Կոլոմյե փոքր քաղաքում: Ըստ «Ռոյթերսի»՝ քաղաքապետն ասել է, որ դա կարող է քաղաքական հաշիվների մաքրում լինել:

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG