Հայաստանի փոխվարչապետ, միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանի գլխավորած պատվիրակությունն այսօր Մոսկվայում մասնակցել է Եվրասիական տնտեսական խորհրդի նիստին:
Ըստ կառավարության հաղորդագրության, նիստի ընթացքում քննարկվել են ԵԱՏՄ անդամ պետությունների միջև տնտեսական համագործակցության խորացմանն ուղղված մի շարք հարցեր, որոնք վերաբերում էին «Տեխնոլոգիաների փոխանցման եվրասիական ցանցի ստեղծման և գործունեության հայեցակարգի մասին» Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի որոշման նախագծին, Եվրասիական տնտեսական միության և երրորդ երկրների միջև միջազգային պայմանագրերի, միջազգային կազմակերպությունների կամ միջազգային ինտեգրացիոն կազմակերպությունների մասին համաձայնագրի նախագծին: