Մատչելիության հղումներ

Չեխիան ռուսաստանցի հաքերին արտահանձնել է Միացյալ Նահանգներին


Չեխիայի արդարադատության նախարարությունը հաստատել է ռուսաստանցի հաքեր Եվգենի Նիկուլինին ԱՄՆ-ին արտահանձնելու լուրը: Արդարադատության նախարարության մամուլի խոսնակը «Ռոյթերս»-ին ասել, որ արտահանձնումն արդեն տեղի է ունեցել:

Օրերս Չեխիա էր այցելել ԱՄՆ-ի կոնգրեսի ներկայացուցիչների տան խոսնակ Փոլ Ռայանը: Նա ասել էր, որ Չեխիայի իշխանություններից պահանջելու է ԱՄՆ-ին արտահանձնել Եվգենի Նիկուլինին:

Եվգենի Նիկուլինը Պրահայում ձերբակալվել էր 2016 թվականին՝ ԱՄՆ-ի կողմից Ինտերպոլի միջոցով հայտարարված հետախուզման հիմքով: Նա մեղադրվում է ամերիկյան ինտերնետ ընկերությունների կայքերի վրա հաքերային հարձակումների, բաժանորդների անհատական տվյալները գողանալու մեջ: Այդ մեղադրանքներով նրան 30 տարվա ազատազրկում է սպառնում:

Եվգենի Նիկուլինի արտահանձնումը պահանջել էր նաև Ռուսաստանը, որտեղ նրա դեմ քրեական գործ էր հարուցվել ինտերնետային մեքենայությունների միջոցով 2 հազար դոլար հափշտակելու մեջ:

Ավելի վաղ Չեխիայի արդարադատության նախարարը ասել էր, թե Չեխիայի նախագահ Միլոշ Զեմանը հորդորել էր Եվգենի Նիկուլինին արտահանձնել Ռուսաստանին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG