Կոսովոյում Թուրքիայի վեց քաղաքացի է ձերբակալվել և արտաքսվել, որոնք կապ են ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի քաղաքական հակառակորդ, հայտնի իսլամական քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի կողմից ֆինանսավորվող դպրոցների հետ։
Գյուլենին Անկարան մեղադրում է 2016 թվականին պետական հեղաշրջման փորձ կատարելու մեջ։
Պետական «Անադոլու» գործակալությունը մարտի 29-ին հաղորդել է, որ թուրքական հետախուզական գործակալությունը՝ MIT- ը, մասնավոր ինքնաթիռով է նրանց վերադարձրել Թուրքիա։