Մատչելիության հղումներ

Լարսը փակ է. ռուսական կողմում կուտակված է 49 մարդատար, 73 բեռնատար մեքենա. ԱԻՆ


Մեքենաները Լարսի անցակետում, արխիվ
Մեքենաները Լարսի անցակետում, արխիվ

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ այսօր ժամը 08:00-ի դրությամբ Հայաստանի Հանրապետության տարածքում բոլոր ավտոճանապարհներն անցանելի են:

Ըստ հաղորդագրության, մարտի 30-ից 31-ը ժամանակ առ ժամանակ, ապրիլի 3-ի երեկոյան ողջ հանրապետությունում սպասվում է անձրև և ամպրոպ, 30-ի ցերեկն առանձին հատվածներում՝ ինտենսիվ: Ապրիլի 1-ին, 2-ին, 3-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Վրաստանի ներքին գործերի նախարարության Արտակարգ իրավիճակների գործակալությունից և Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարության Հյուսիսային Օսիայի Հանրապետության գլխավոր վարչությունից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար. առկա է ձնահյուսի վտանգ:

Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարության Հյուսիսային Օսիայի գլխավոր վարչությունից ստացված տեղեկատվության համաձայն ռուսական կողմում կա կուտակված 49 մարդատար և 73 բեռնատար ավտոմեքենա:

Հիշեցնենք՝ երեկ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը հաղորդել էր, որ Լարսը փակ է քարաթափման վտանգի պատճառով։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG