Մատչելիության հղումներ

ՌԴ իշխող «Եդինայա Ռոսիա»-ի ներկայացուցիչը զրկվեց Հունաստանի ֆուտբոլի առաջնությանը խաղադաշտում հետևելու իրավունքից


Իվան Սավվիդիս, արխիվ
Իվան Սավվիդիս, արխիվ

Ռուս գործարար, իշխող «Եդինայա Ռոսիա» կուսակցության նախկին պատգամավոր, «Սալոնիկի Պաոկ» ֆուտբոլային ակումբի սեփականատեր Իվան Սավվիդիսին երեք տարով զրկվել է Հունաստանի ֆուտբոլի առաջնությանը խաղադաշտում հետևելու իրավունքից, ինչպես նաև պարտավորվել է 100 հազար եվրոյի տուգանք վճարել:

Պատժամիջոցները սահմանվել են այս ամսվա սկզբին տեղի ունեցած աղմկահարույց մի միջադեպից հետո, երբ, դժգոհելով մրցավարի որոշումից, Սավվիդիսն ատրճանակով զինված խաղադաշտ էր ներուժել և, ըստ որոշ հունական լրատվամիջոցների, մրցավարին ու հակառակորդ թիմի սեփականատիրոջը սպառնացել, ասելով՝ «վերջ, դուք մեռած եք»:

Դեպքից հետո Հունաստանի կառավարությունը ժամանակավորապես կասեցրել էր երկրի ֆուտբոլի առաջնության բարձրագույն խմբի հանդիպումները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG