Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը մեկնել է Անկարա, որտեղ արդեն հանդիպել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանին ու պաշտպանության նախարար Նուրեթդին Ջանըքլըին:
Պաշտոնական հաղորդագրության համաձայն, կողմերը քննարկել են տարածաշրջանի անվտանգությունը, ռազմական համագործակցության ընդլայնմանն ու համատեղ զորավարժություններին վերաբերող հարցեր: