Մատչելիության հղումներ

ՄԱԿ-ի ԱԽ-ն դատապարտում է Եմենի հութի ապստամբների հրթիռային հարձակումները Սաուդյան Արաբիայի նկատմամբ


ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստերից մեկը, արխիվ

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը դատապարտում է Եմենի հութի ապստամբների՝ անցած շաբաթվա վերջին Սաուդյան Արաբիայի նկատմամբ իրականացրած հրթիռային հարձակումները՝ խորը մտահոգություն հայտնելով, որ նրանք զենք են ձեռք բերել խախտելով ՄԱԿ-ի զենքի էմբարգոն:

Հաղորդագրության մեջ նշվում է, որ Անվտանգության խորհրդին նաև մտահոգում է այն, որ ապստամբները սպառնում են շարունակել հարձակումները Սաուդյան Արաբիայի նկատմամբ:

Սաուդյան Արաբիան մեղադրում է Իրանին՝ հութի ապսատմբներին հրթիռ տրամադրելու համար, մինչդեռ Իրանը հերքում է բոլոր մեղադրանքները:

Նկատենք, որ Անվտանգության խորհրդի հաղորդագրության մեջ չի նշվում, թե ով է խախտում զենքի էմբարգոն:

Այդուհանդերձ ՄԱԿ-ի անկախ փորձագետները դեռ հունվարին բացահայտել էի, որ անցած տարի նմանատիպ հարձակումների ժամանակ հութի ապստամբները կիրառել են իրանական արտադրության հրթիռներ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG