Մատչելիության հղումներ

Սլովակիան Ռուսաստանից հետ է կանչել իր դեսպանին


Սլովակիայի արտգործնախարար Միրոսլավ Լայչակը այսօր ճեպազրույցում ասել է, որ Բրատիսլավան խորհրդակցությունների նպատակով Ռուսաստանից հետ է կանչել իր դեսպանին: Նա նշել է, որ դա դիվանագիտական լուրջ քայլ է, որին վերջին 25 տարիների ընթացքում Սլովակիան չէր դիմել: Նա նաև ասել է, որ հետագա քայլերը կախված կլինեն Ռուսաստանի արձագանքից:

Այսօր հայտնի դարձավ, որ իրենց դեսպաններին Ռուսաստանից հետ են կանչել նաև Մալթան և Լյուքսեմբուրգը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG