Ապրիլի 1-ից Ադրբեջանում սկսվելու է գարնանային զորակոչը և դրա հետ կապված սոցցանցերում քննարկվում է այդ թեման, մեկնաբանություններ են արվում, տեղեկատվություն փոխանակում:
Պաշտպանության նախարարությունը երկրի քաղաքացիներին զգուշացնում է, որ այդ գրառումներում նաև նշվում են զորամասերի համարները, տեղակայման վայրերը, որտեղ պետք է ծառայեն իրենց ծանոթ նորակոչիկները: Պաշտպանության նախարարությունը զգուշացրել է, որ նման տեղեկատվության տարածումը կտրականապես անթույլատրելի է, քանի որ «այն ծառայում է հակառակորդի շահերին»: