Մատչելիության հղումներ

Մարտի 29-31-ը Երևանում կանցկացվի սպառազինության և պաշտպանական տեխնոլոգիաների ArmHiTec-2018 ցուցահանդեսը


Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը այցելում է ArmHiTech-2016 ցուցահանդեսը, Երևան, հոկտեմբեր, 2016թ․
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը այցելում է ArmHiTech-2016 ցուցահանդեսը, Երևան, հոկտեմբեր, 2016թ․

Մարտի 29-31-ը Երևանում անցկացվելու է սպա­ռազինության և պաշտպանական տեխնոլոգիաների «ArmHiTec-2018» միջազ­գային ցուցահանդեսը: Ցուցահանդեսի կազմակերպիչներն են Հայաստանի պաշտպանության նախարարությունը, «Երևանի մաթեմատիկական մեքենաների գործարան» և «Բիզոն» ցուցահանդեսների ընկերությունների միավորում» ընկերությունները:

Պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդագրության համաձայն՝ ցուցա­հան­դեսը նպատակ ունի ներկայացնել սպառազինության և պաշտպանական տեխնոլոգիաների բնագավառում հայկական կազմակերպությունների նվաճումները և երկխո­սու­թյան արդյունավետ հար­թակ դառնալ մասնակից երկրների զինվորական­նե­րի, գի­­տական և գոր­ծա­րար շրջանակների միջև, ինչպես նաև խթանել միջազ­գային համագործակ­ցու­թյան հետագա ընդլայնումը:

«Երևան էքսպո» ցուցահանդեսային համալիրի ավելի քան 1500 քմ տարածքում ցուցադրվելու են սպառազինության և ռազմական նշանակության արտադրանքի նորագույն նմուշներ՝ կապի միջոցներ, օպտիկաէլեկտրոնային սարքավորումներ, ռոբոտատեխ­նիկական համալիրներ և այլն:

Ցուցահանդեսին իրենց տաղավարներով մասնակցելու են 34 հայկական և ավելի քան 30 կազ­մակերպություն 14 երկրից, այդ թվում` ռուսաս­տանյան «Ռոսօբորոնէքսպորտ», «Կոնցեռն ՎԿՈ «Ալմազ-Անտեյ», «ՆՊԿ «ՈՒրալվագոնզավոդ», «ՌՍԿ «ՄԻԳ» բաժնետիրական ընկերությունները, հնդկա­կան «ԲԵԼ» և «ԼԱՐՍԵՆ&ՏՈւԲՌՈ» ընկերությունները, ինչպես նաև ընկերություններ Գերմանիայից, Իտալիայից, Ֆրանսիայից, Չինաստանից և այլ երկրներից: Բացի թվարկած­ներից, ևս 30 արտերկրյա ընկերությունների ներկայացուցիչներ ժամանելու են իրենց արտադրա­տե­սակները ներկայաց­նելու և գործարար կապեր հաստատելու նպատակով:

Ցուցահանդեսի շրջանակում նախատեսված է հարուստ գիտա­գործ­նական ծրագիր, մասնավորապես, անցկացվելու է ռուս-հայկական «կլոր սեղան» ՌԴ ռազմարդյունա­բերական հանձնաժողովի ՀԱՊԿ ռազմատնտեսական (տեխնիկական) համագործակ­ցու­թյան հարցերով կոլեգիայի խորհրդի և ՀՀ շահագրգիռ նախարարությունների, գերա­տեսչությունների, ձեռնարկությունների, կազմակերպությունների համատեղ նիստի ձևա­չա­փով և երկրորդ հայ-ռուսական ռազմարդյունաբերական կոնֆերանսը, ՀԱՊԿ ռազմա­տնտեսական համագործակցության միջպետական կոմիտեին կից գործարար խորհրդի հերթական նիստը և այլ միջոցառումներ:

Ցուցահանդեսին և վերը նշված միջոցառումներին մասնակցելու նպատակով ժամանելու են ավելի քան 10 երկրների պետական պատվիրակություններ՝ Հունաստանից, Հնդկաստանից, Ռուսաստանից, Բելառուսից, Ղազախստանից և այլ երկրնե­րից: Մաս­նակ­ցելու է նաև ՀԱՊԿ-ի պատվիրակությունը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG