Մատչելիության հղումներ

Մոսկվայում մարդատար օդանավի թռիչքն ընդհատվել է՝ օդաչուների խցիկի ծխի պատճառով


«Ռոսավիացիա» ընկերությունը հայտնում է, որ Դոմոդեդովո օդանավակայանում արդեն վազքուղու վրա թափ հավաքող օդանավը ընդհատել է թռիչքը՝ օդաչուների խցիկում հայտնված ծխի պատճառով: Ռուսական «Գլոբուս» ավիաընկերության «Բոինգ 737» օդանավը կատարում էր Մոսկվա-Նովոսիբիրսկ չվերթը: Օդանավում գտնվող 129 ուղևորները և անձնակազմի յոթ անդամները տարահանվել են: Տուժածներ չկան:

Մարտի 27-ի ուշ երեկոյան տեղի ունեցած միջադեպի պատճառով օդանավակայանի երկու վազքուղիներից մեկը մինչև այսօր առավոտյան փակ էր:

Ռուսական պետական ՏԱՍՍ գործակալությունը, վկայակոչելով օդանավակայանի մամուլի ծառայությանը, հաղորդում է, որ ծխի պատճառը կարող է լինել օդանավի մակերեսի՝ սառցակալման դեմ մշակումը: Հնարավոր է համարվում, որ դրսից կատարվող այդ մշակման ժամանակ հատուկ հեղուկը լցված լինի օդաչուների խցիկը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG