Ամբողջ Ռուսաստանում մարտի 28-ը սգո օր է հայտարարված՝ ի հիշատակ Կեմերովոյի հրդեհում զոհվածների, որոնց մեծ մասը երեխաներ են:
Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալ Վլադլեն Ակսյոնովը այսօր լրագրողներին ասել է, որ վերջնական տվյալներով՝ 64 մարդ է զոհվել Կեմերովոյի «Զիմնյայա վիշնյա» առևտի կենտրոնում անցած կիրակի տեղի ունեցած հրդեհի հետևանքով: Նա նշել է, որ անհետ կորած մարդիկ այլևս չկան: Զոհերից 27-ի ինքնությունը պարզվել է, նրանցից 13-ը երեխաներ են: Մյուսների ինքնությունը ԴՆԹ-ի միջոցով պարզելու համար երկու շաբաթ ժամանակ կպահանջվի: Ռուսաստանի իշխանությունները նաև հայտնում են որ 76 մարդ է վիրավորվել, որոնցից 25-ը հոսպիտալացվել է:
Ռուսաստանի տարբեր քաղաքներում ինքնաբուխ հավաքներ են անցկացվում: