Մատչելիության հղումներ

Նախագահը հոբելյանների առթիվ շնորհավորել է գրող Արմեն Շեկոյանին և դիրիժոր Սոնա Հովհաննիսյանին


Գրող Արմեն Շեկոյան, արխիվ
Գրող Արմեն Շեկոյան, արխիվ

Նախագահ Սերժ Սարգսյանը այսօր շնորհավորական հեռագիր է հղել գրող, բանաստեղծ Արմեն Շեկոյանին ծննդյան 65-րդ տարեդարձի առթիվ:

Նշելով, որ Շեկոյանը հայ գրականության ինքնատիպ ներկայացուցիչներից է, որի ստեղծագործությունները հագեցած են ժամանակի շնչով և բացահայտում են ժամանակակիցների հույզերն ու ներաշխարհը, նախագահը մաղթել է նրան քաջառողջություն, ամենայն բարիք և ստեղծագործական նոր հաջողություններ:

Հայաստանի նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության փոխանցմամբ, Սերժ Սարգսյանը այսօր շնորհավորական հեռագիր է հղել արվեստի վաստակավոր գործիչ, դիրիժոր Սոնա Հովհաննիսյանին ծննդյան 55-րդ տարեդարձի առթիվ՝ մաղթելով հոբելյարին քաջառողջություն, երջանիկ կյանք և ստեղծագործական նորանոր նվաճումներ:

Նախագահը գնահատելի է համարել հոբելյարի ավանդը հայ երաժշտարվեստի զարգացման և հանրահռչակման գործում, ընդգծելով, որ նրա հիմնադրած և ղեկավարած «Հովեր» երգչախմբի՝ Հայաստանում և արտերկրում ունեցած հաջողությունները խոսում են Հովհաննիսյանի մասնագիտական բարձր հատկանիշների և ազգային արվեստին նվիրվածության մասին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG