Մատչելիության հղումներ

Պեկինում հանդիպել են Չինաստանի նախագահը և Հյուսիսային Կորեայի առաջնորդը


Չինաստանի նախագահ Սի Ծինփինի և Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Յոնգ Ունի հանդիպումը Պեկինում, 27-ը մարտի, 2018թ․

Այսօր Պեկինում հանդիպել են Չինաստանի նախագահ Սի Ծինփինը և Հյուսիսային Կորեայի ղեկավար Կիմ Յոնգ Ունը:

Սա Հյուսիսային Կորեայի առաջնորդի առաջին արտերկրյա այցն է պաշտոնն ստանձնելուց ի վեր: Չինական պաշտոնական աղբյուրների փոխանցմամբ՝ նա հայտնել է Չինաստանի նախագահին, որ «պատրաստ է Կորեական թերակղզու ապամիջուկայնացմանը»:

Վերլուծաբանների գնահատմամբ՝ Կիմ Յոնգ Ունը ցանկանում է դուրս գալ մեկուսացումից և վերացնել ծանր պատժամիջոցները, որոնք սահմանվել են հիմնականում արևմտյան երկրների կողմից՝ ի պատասխան Հյուսիսային Կորեայի բալիստիկ հրթիռների և միջուկային փորձարկումների:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG