Մատչելիության հղումներ

Գյուղնախարարությունը ԳՄՕ պարունակող սերմերի ներկրումը կանոնակարգելու օրենսդրական փոփոխություն է նախաձեռնել


Գյուղատնտեսության նախարարությունը նախաձեռնել է օրենսդրական փոփոխություն, որպեսզի գենետիկորեն մոդիֆիկացված օրգանիզմներ (ԳՄՕ) պարունակող ապրանքների ներկրմանը տրվեն համապատասխան կարգավորումներ։ Այդ մասին այսօր «Ազատության» «Ֆեյսբուքյան ասուլիս» հաղորդման ժամանակ ասաց Սննդի անվտանգության պետական ծառայության (ՍԱՊԾ) պետ Իշխան Կարապետյանը՝ նշելով, որ խոսքը վերաբերում է մասնավորապես սերմերի ներկրմանը։

Նշենք, որ օգտատերը մասնավորապես հետաքրքրվել էր, թե վերջապես, ինչ քայլեր են ձեռնարկվում ներկրվող սննդամթերքի ցուցակից ԳՄՕ պարունակող ապրանքները բացառելու նպատակով։

«Դեռ գիտության մեջ գոյություն ունի վեճ՝ գենետիկորեն ձևափոխված օրգանիզմների առկայությամբ սննդամթերքները կամ սերմերը վտանգավոր են, թե՞՝ օգտակար։ Մի կողմից գոյություն ունի չուսումնասիրված ռիսկի աստիճան մարդու կյանքի և առողջության համար, մյուս կողմից գոյություն ունի արդյունավետության որոշակի գործակից, որը բնորոշ է գյուղատնտեսության զարգացման տեսանկյունից։ Գենետիկորեն ձևափոխված օրգանիզմների առկայությունը և դրա սահմանափակումներն առհասարակ գիտեմ, որ գյուղատնտեսության նախարարությունը ներկայումս նախաձեռնել է օրենսդրական փոփոխություն, որպեսզի տան համապատասխան կարգավորումներ, բայց ինչքան որ տեղյակ եմ խոսքը վերաբերում է միայն սերմերի ներկրմանը, այսինքն՝ գենետիկորեն ձևափոխված սերմերի ներկրմանը, ինչ վերաբերվում է պատրաստի սննդամթերքին և վերամշակված սննդամթերքին, ապա այս դաշտում գոյություն ունի կանոնակարգում, և եթե նույնպես կլինի սահմանափակում օրենսդրորեն կարգավորված, հետևապես սահմանային հսկողության շրջանակներում ուշադրություն կդարձվի այդ հարցին և կարգելվեն օրենքով արգելված մակնիշմամբ և պարամետրերով սննդամթերքի ներկրումը», - ասաց Կարապետյանը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG